Իրադարձություններ Հայաստանում
Բժշկությունն առանց սահմանի
Հոկտեմբերի 25-ին ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկած «Մարդու առողջությունը» 9-րդ ազգային գիտաբժշկական համաժողովն ընթանում է հենց «Հայաստան-Ռուսաստան՝ բժշկություն առանց սահմանի. նոր հորիզոններ» խորագրի ներքո։ Այս անգամ այն նվիրված է պլաստիկ վիրաբուժությանը եւ պլաստիկայի մեթոդներին։
Հայաստանցի գործընկերների հետ այդ ոլորտին վերաբերող հարցեր են քննարկում եւ դասախոսություններ են կարդում ինչպես ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը, այնպես էլ ՌԴ ճանաչված, առաջատար պլաստիկ վիրաբույժներ, պրոֆեսորներ Պերճ Ղազանչյանը, Ռուբեն Ադամյանը, դիմածնոտային վիրաբույժ Հարություն Կարայանը, որ, կարելի է ասել, հրաշքներ է գործում՝ վերականգնելով մարդու դեմքը, ծնոտը, ինչպես նաեւ վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի առաջատար նյարդաբան, պրոֆեսոր Գագիկ Ավագյանը։
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարեւորեց երկու երկրների մասնագետների համագործակցության ծրագիրը եւ նշեց, որ դրա սահմաններում փորձելու են մեր մասնագետներին ուղարկել Ռուսաստանի Դաշնության նշանավոր հայ գործընկերների մոտ մասնագիտանալու՝ ասպիրանտուրայում ուսանելու, գիտական հետազոտություններ կատարելու, գիտական թեզեր պաշտպանելու եւ այլն։
«Այս ծրագրի նպատակներից մեկը մասնագետներին երես առ երես ծանոթացնել, հանդիպեցնելն է, որպեսզի փորձի փոխանակումն անմիջական շփման միջոցով իրականացվի։ Անցած տարի ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ մտքեր հնչեցին ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, որպեսզի մեր մասնագետներին կարողանանք կապել ՌԴ բուժհաստատությունների հետ», - ասաց հայկական կողմից ծրագրի ղեկավար Մկրտիչ Ավագյանը։
Ի դեպ, ՌԴ վաստակավոր գյուտարար, մեծաթիվ գրքերի հեղինակ, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ Առնոլդ Ադամյանը, որ 50 տարի է, ինչ աշխատում է Մոսկվայի Վիշնեւսկու անվան վիրաբուժության գիտաբժշկական կենտրոնում, այսօր ղեկավարում է դրա վիրաբուժության պոլիմերային նյութերի խոշոր բաժինը, որի կառուցվածքում 3 բաժանմունք է գործում։ Այդ բաժնի բազայի վրա է գործում ՌԴ պոլիմերային նյութերի պետական ինստիտուտը։ Այդտեղ մշակվում, փորձարկվում են նոր պոլիմերներ, մշակվում են նոր վիրահատություններ, որոնք տարածվում եւ կիրառվում են ՌԴ կլինիկաներում։
Համաժողովի լիագումար նիստում առաջին զեկուցման ժամանակ՝ «Կրծքավանդակի պատի եւ կաթնագեղձի վիրաբուժական ուղղում՝ էնդոպրոթեզների համալիրով»՝ Առնոլդ Ադամյանը ներկայացրեց իրենց կողմից մշակված նոր վիրահատության մեթոդները։
Դեռ մինչ զեկուցումն սկսելը, չափազանց կարեւորելով այս ծրագիրը, նա նշեց, որ այն գիտնականներին, պրակտիկ բժիշկներին եւ կլինիցիստներին իրական հնարավորություն է տալիս փոխադարձաբար հարստացնելու իրենց փորձն ու գիտելիքները։
«Սա բնավ միակողմանի ակցիա չէ։ Այնպես չէ, որ գալիս ենք սովորեցնում եւ գնում։ Մենք եւս այստեղ մեր գործընկերներից սովորում ենք, միասին շատ հարցեր քննարկում։ Խորհրդատվություններ ենք տալիս ծանր հիվանդներին, միասին հստակեցնում ենք ախտորոշումը, միասին որոշում բուժման տակտիկան», - ասաց նա։
Դրա վկայությունն էին ընդմիջման ընթացքում, սուրճի սեղանի շուրջ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի, ՀՀ ԱՆ առողջապահության ինստիտուտի տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի, մեր մի խումբ այլ մասնագետների եւ ՌԴ-ից ժամանած հայ մասնագետների բուռն քննարկումները։
Մոսկվայից ժամանած բժիշկներին ուղեկցում է նրանց լավագույն բարեկամ, ՌԴ ժողովրդական քանդակագործ Ֆ. Սողոյանը։ Նա եւս դատարկաձեռն չի եկել։ Այս օրերին կտեղադրվի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հիշատակին նվիրված նրա աշխատանքը։ Գյումրիում՝ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանը եւս նրա նվերն է։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, Ռուսաստանի հայերի միության, Հասարակական առողջության հայկական ասոցիացիայի եւ «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամի համատեղ ջանքերով։
27.10.2010 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ